0-3-oryaՍ.թ. հունվարի 10-12-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ եռօրյա ուսուցում «Ճիշտ արտադրության պրակտիկա և սանիտարիայի հիմունքներ» թեմայով: Ուսուցումը կազմակերպվել էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ: Ուսուցմանը մասնակցում էին Ծառայության Երևանի և մարզային կենտրոնների տեսուչները, ինչպես նաև Սանիտարական և բուսասանիտարական աշխատանքային խմբի անդամները:

Բանախոսներն ուսուցման երեք օրերի ընթացքում ներկայացրեցին ճիշտ արտադրության պրակտիկայի և սննդի անվտանգության հիմունքները, պատմությունը և թեմայի արդիականությունը: Քննարկումներ ծավալվեցին աշխատակիցների սանիտարական պրակտիկային, հիգիենային, գործարաններին, սարքավորումներին, սննդային ալերգեններին, խաչաձև աղտոտմանը, սննդից առաջացող հիվանդություններին, կենսաբանական, քիմիական կամ ֆիզիկական վտանգավոր գործոններին վերաբերող հարցերի շուրջ:

Ուսուցումը հագեցած էր ոլորտին վերաբերող տեսանյութերի դիտմամբ, վարժություններով: Ուսուցման ավարտին մասնակիցները լրացրեցին կազմակերպիչների կողմից կազմված թեստեր, որի արդյունքում ստացան վկայականներ: