congress-yerevan2012թ.-ի հունվարի 17-20-ը Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության»(անգլ.՝ «Food and Agriculture Organization»` FAO) կողմից կազմակերպված տարածքային գիտաարտադրական սեմինար, որտեղ քննարկվեցին բուսասանիտարական հսկողության, վնասակար օրգանիզմներից զերծ գոտիների հաստատման, տարածքում վնասակար օրգանիզմների կարգավիճակի որոշման վերաբերյալ բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշիչները:

Տվյալ սեմինարին մասնակցում էին բուսասանիտարիայի բնագավառի ներկայացուցիչներ Ալբանիայից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լիտվայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Մակեդոնիայից, Ուկրաինայից և Ուզբեկստանից: Ներկայացուցիչներն էին՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բուսասանիտարիայի բնագավառը համակարգողներ Ավետիք Ներսիսյանը, Հաֆիզ Մումինջանովը, Գեզա Գաբրիելը, ինչպես նաև «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության եվրոպական միջերկրածովյան կազմակերպության»գիտական խորհրդական Անդրեյ Օռլինսկին: Սեմինարին բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Կազմակերպող կողմը ներկայացրեց վերոհիշյալ չափորոշիչները: Երկրների ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան քննարկմանը, ներկայացրեցին իրենց երկրներում բուսասանիտարական իրավիճակը:

Մասնակիցները Ծառայության աջակցությամբ այցելեցին Գառնու տաճար, Գեղարդի վանք, Կոնյակի գործարան, ծանոթացան հայկական հյուրասիրությանը և մշակույթին: