24-25.01-1Ս.թ. հունվարի 24-25-ը «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ երկօրյա սեմինար «Միջազգային չափանիշները սննդի անվտանգության հսկողության գործընթացում» թեմայով: Սեմինարը կազմակերպվել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի շրջանակներում, որը վարում էր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գորդանա Ռիստիչը:

Սեմինարին մասնակցում էին Ծառայության Երևանի կենտրոնի տեսուչները, ռիսկերի կառավարման վարչության, ռազմավարության պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, ինչպես նաև Սանիտարական և բուսասանիտարական աշխատանքային խմբի անդամները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խմբի փորձագետները:

Բացման խոսքով հանդես եկավ Ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը:

Սեմինարի ընթացքում ներկայացվեց «Սննդի շղթայի փուլերում սննդամթերքի անվտանգության խնդիրների», «Նախապայման հանդիսացող ծրագրերի (Պատշաճ արտադրական պրակտիկա (GMP), Պատշաճ հիգիենիկ պրակտիկա (GHP), Ստանդարտ աշխատանքային ընթացակարգեր (SOP))», «Վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (HACCP) համակարգի, ISO 22000 և հետագծելիության» համակարգի, «Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության», ստուգաթերթերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը:

Ուսուցման ավարտին մասնակիցները ստացան վկայականներ: