germ-8Ս.թ. մարտի 13-ից 24-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը և արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Այցը կազմակերպվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության չափագիտության ազգային ինստիտուտի կողմից՝ ՀՀ-ում ընթացող որակի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բարեփոխումներին զուգահեռ: Այցն ուսուցողական էր, որի ընթացքում աշխատանքային խումբն այցելել է Դաշնության չափագիտության ազգային ինստիտուտ, «DAKKS» ազգային հավատարմագրման մարմին, ստուգաչափման ազգային մարմին, սերտիֆիկացնող ազգային գործակալություն, սննդի ոլորտի ռիսկերի կառավարման ազգային ինստիտուտ, «Nehring» սննդի մասնավոր լաբորատորիա, և դաշնային այլ մարմիններ: