aua-19Ս.թ. մարտի 27-30-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ քառօրյա ուսուցում «Վտանգների աղբյուրների վերլուծություն և կրիտիկական կետերի հսկում» թեմայով: Ուսուցումը կազմակերպվել Էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ:

«Բնապահպան տնտեսագետների միություն» ՀԿ նախագահ Խաչիկ Հակոբյանը, «Էկզոտիկ թռչուններ բուծողների և տիրապետողների հայկական միավորում» ՀԿ նախագահ Բագրատ Հարությունյանը, «Թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը, «Հայ գինեգործների միություն» ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը, «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը, «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, «Հայաստանի մեղվաբուծության և աբիթերապիայի միավորում» ՀԿ նախագահ Գևորգ Կարախանյանը, «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա» ՀԿ նախագահ Միլետա Արիստակեսյանը, «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, «Սպառողների ազգային ընկերակցություն» ՀԿ նախագահ Մելիտա Հակոբյանը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանը, «Սպառողների շահերի ասոցիացիա» ՀԿ նախագահ Ֆրունզ Հայթյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Ծառայության պետ Ա.Բախչագուլյանը և մասնակիցներին ներկայացրեց 2012 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Օրակարգում դրված էր՝

1.Ծառայությանը կից Հանրային կոմիտեի աշխատանքային ձևաչափի մշակումը,

2.Ծառայության կողմից դիտարկումների իրականացման առաջնային օղակների որոշումը:

Հանրային կոմիտեի աշխատանքային ձևաչափի վերաբերյալ որոշում ընդունվեց հանդիպել եռամսյակը մեկ, բնականաբար` չբացառելով արտահերթ հանդիպումները՝ հրատապ լուծում պահանջող խնդրի դեպքում:

Կոմիտեի անդամ «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկեց առաջնահերթ դիտարկումներ կատարել մարդու կողմից առաջնային օգտագործման սննդամթերքի շուկայում, մասնավորապես՝ մսամթերքի և կաթնամթերքի ոլորտներում:

Կոմիտեի անդամ «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ դիտարկումներ կատարել դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդի մատուցման վայրերում (բուֆետներում) երեխաներին տրվող սննդի նկատմամբ:

Ծառայության պետը նշեց, որ այս ոլորտում Ծառայությունը համագործակցել է Երևան քաղաքի քաղաքապետի հետ և համատեղ մշակել քաղաքապետի հրամանի նախագիծ, որտեղ սահմանվում է դպրոցներում թույլատրվող սննդատեսակների ցանկը: Ծառայության պետը նշեց նաև դպրոցների տնօրենների հետ համագործակցության և համատեղ քննարկումների մասին:

Ելույթով հանդես եկան նաև Հանրային կոմիտեի մյուս անդամները և իրենց գոհունակությունը հայտնեցին Ծառայությանը՝ նման նախաձեռնության համար:

Հանդիպման վերջում մասնակիցները միմյանց շնորհավորեցին անդրանիկ նիստի կապակցությամբ և մաղթեցին հաջող համագործակցություն:

Ուսուցմանը մասնակցում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի և մարզային կենտրոնների տեսուչները, ինչպես նաև Սանիտարական և բուսասանիտարական աշխատանքային խմբի անդամները: Բանախոսները չորս օրերի ընթացքում ներկայացրեցին սննդի անվտանգության և ՎԱՎԿԿՀ համակարգի կորիզը, նախապայմանային ծրագրերի ճիշտ ներդրումը, քիմիական, կենսաբանական և ֆիզիկական վտանգների տարբերակումը և վերահսկողությունը, վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքները, կրիտիկական սահմանները, մոնիթորինգը և ուղղիչ գործողությունները, արձանագրությունների վարումը և վերստուգումը, ՎԱՎԿԿՀ համակարգի ներդրումը և կառավարումը: Ուսուցումը հագեցած էր ոլորտին վերաբերող ուսուցողական տեսանյութերի դիտմամբ, խմբակային տարբեր վարժություններով:

Ուսուցման ավարտին մասնակիցները լրացրեցին կազմակերպիչների կողմից կազմված թեստեր, որոնց արդյունքները պետք է ուղղարկվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, ըստ որի թեստերի արդյունքների նվազագույն շեմը հաղթահարած մասնակիցները կստանան վկայականներ: