mak3Այս տարվա մարտի 28-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կայացավ Հայաստանում բուսասանիտարիայի ոլորտում գործունեություն ծավալող արտադրողների, ներմուծողների և այլ օպերատորների գրանցման վերաբերյալ սեմինար: Ինչպես նաև սույն ոլորտը վերահսկող տեսուչների համար օրվա երկրորդ կեսին կայացավ «Հետազոտությունների-մոնիթորինգի և Բուսասանիտական միջոցառումների միջազգային չափորոշիչ (ԲՄՄՉ, ISPM) 15-ի իրականացման մասին» խորագրով վերապատրաստման դասընթաց:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Այնուհետև սեմինարի մասնակիցներն ունկնդրեցին Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի բուսասանիտարական հարցերով խորհրդատու Լիդիա Նիչաևային՝ «Արտադրողների, ներմուծողների և այլ օպերատորների գրանցում ըստ ԵՄ հրահանգների և անդամ պետությունների փորձի» և «Հետազոտություն-մոնիթորիգ՝ ուղղված վնասակար օրգանիզմների բացահայտմանը և ԲՄՄՉ 15-ի իրականացումը» թեմաներով: Զեկույցով հանդես եկավ նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարական ռիսկերի կառավարման բաժնի պետ Մերուժան Թարզյանը՝ «Արտադրողների, ներմուծողների և այլ օպերատորների գրանցումը՝ ՀՀ իրավական ակտերի նախագծերի հիման վրա» թեմայով: Զեկույցերը հետաքրքիր էին, ուշագրավ: Ներկայացված թեմաների շուրջ եղան ակտիվ քննարկումներ: Մասնակիցներն ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և գոհունակություն հայտնեցին սեմինարի կազմակերպիչներին՝ հուսալով, որ նման արդյունավետ հանդիպումները կլինեն շարունակական: