Ս.թ. մարտի 18-24-ը Հռոմում կայացել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակեր-պության բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի բուսասանիտարական միջոցա-ռումների հարցերով 7-րդ նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Նստաշրջանի ընթացքում ընդունվել են մի շարք շրջանակային փաստաթղթեր, այդ թվում՝ բուսասանիտարական միջազգային ստանդարտները, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի 2012-2019 թվականների ռազմավարական ծրագիրը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի միջոցների մոբիլիզացիայի ռազմավարության ծրագիրը:
