2012-04-24Ս.թ. ապրիլի 24-ից 26-ը «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ «Որակի համակարգերի ուժեղացում Հարավային Կովկասի երկրներում» PTB ծրագրի շրջանակներում սեմինար «Սննդի փորձարկման լաբորատորիաների միջազգային ISO/IEC 17025 հավատարմագրում» թեմայով: Սեմինարը վարում էր Գերմանիայի «Quality Services International»-ի (QSI) որակի մենեջերի տեղակալ Տոբիաս Վիեսոռեկը:

Վերջինս սեմինարի անցկացման երեք օրերի ընթացքում ներկայացրեց ISO/IEC 17025-ին ներկայացվող պահանջների, որակի կառավարման սկզբունքների, որակի քաղաքականության, ստանդարտ գործառնական ընթացակարգերի, փաստաթղթավորման, ինչպես նաև սարքավորումների ստուգաչափման (calibration) վերաբերյալ QSI-ի փորձը: Սեմինարը հագեցած էր աշխատանքային խմբերով անցկացվող քննարկումներով, սիմուլիացիոն վարժանքներով, թեստային աշխատանքներով:

Սեմինարի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայականներ: