2000թ.-ից ի վեր ամբողջ աշխարհում ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է որպես անասնաբույժի օր: Այս տարի վերջինս նշվեց ապրիլի 28-ին: Այդ կապակցությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության նախաձեռնությամբ խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում
Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորանքներ, և անասնաբուժության բնագավառում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության և ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պատվոգրերով պարգևատրվեցին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության անասնաբուժական և բուսասանիտարական վարչության անասնաբուժական ռիսկերի կառավարման բաժնի պետ Էդուարդ Ստեփանյանը, տարածքային մարմինների համակարգման վարչության սահմանային հսկիչ կետերի և բաժինների համակարգման բաժնի պետ Ալեքսան Ալեքսանյանը, Սյունիքի մարզային կենտրոնի կառույցի պետ Էդգար Թոխսանցը, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ախտաբանական անատոմիայի բաժնի պետ Արամ Խաչատրյանը և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Սարգսյանը:
