2012-04-23-uzbՍ.թ. ապրիլի 23-ից 27-ը Տաշկենտ քաղաքում տեղի ունեցավ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ,FAO) ու Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության (ԲԿԲՊԵԿ, EPPO) կողմից կազմակերպված «Բուսասանիտարական անվտանգության միջազգային և տարածաշրջանային չափորոշիչների կիրառումը սերմանյութի և տնկանյութի միջազգային առևտրում» խորագրով սեմինար:

Սեմինարին մասնակցում էին բուսասանիտարիայի բնագավառի ներկայացուցիչներ՝ հրավիրված Հայաստանից, Ադրբեջանից, Բելոռուսիայից, Բելգիայից, Չեխիայից, Էստոնիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Իսրայելից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Նիդերլանդներից, Ռուսաստանի Դաշնությունից, Տաջիկստանից, Թուրքիայից, Ուկրաինայից:

Մասնակիցների թվում էր նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարական ռիսկերի կառավարման բաժնի պետ Մերուժան Թարզյանը: Սեմինարի օրակարգին համաձայն՝ Մ.Թարզյանը ներկայացրեց բուսասանիտարական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերակազմավորումից հետո: Ելույթը հետաքրքիր էր, ուշագրավ: Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության (ԲԿԲՊԵԿ, EPPO) ներկայացուցիչներն ըստ արժանվույնս գնահատվեցին նման սեղմ ժամանակահատվածում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված բուսասանիտարական բարեփոխումները: