2012-07-11_10Ս.թ. հուլիսի 11-ից 13-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ եռօրյա ուսուցում «Ա» Կարգի պաստերիզացված կաթի կանոնակարգ» թեմայով: Ուսուցումը կազմակերպվել Էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի և «Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագիր» (IFC) կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ:

Ուսուցմանը մասնակցում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի և մարզային կենտրոնների տեսուչները, կաթ վերամշակող կազմակերպությունների ներկայացուցիչները: Բանախոսները երեք օրերի ընթացքում ներկայացրեցին «Ա» Կարգի պաստերիզացված կաթի կանոնակարգը», «Ա» կարգի հում կաթի պաստերիզացման, ուլտրապաստերիզացման կամ ասեպտիկ ստանդարտները, կաթի նմուշներ վերցնելու, փոխադրման և կաթի վերամշակման գործարաններում տեսչական ստուգումներ անցկացնելու առանձնահատկությունները: Ուսուցումը հագեցած էր ոլորտին վերաբերող ուսուցողական տեսանյութերի դիտմամբ, խմբակային տարբեր վարժություններով և քննարկումներով:

Ուսուցման ավարտին մասնակիցներին շնորհեցին վկայականներ: