Ս.թ. հուլիսի 18-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մոտ տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ հետևյալ կազմակերպություններից՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «Սաս Գրուպ» ՍՊԸ, «Անդակո» ՍՊԸ, «Նոր Զովք» ՍՊԸ:
Քննարկման ժամանակ արծարծվեցին չփաթեթավորված հացի մակնշմանը վերաբերող հարցեր: Տրվեց լրացուցիչ տեղեկատվություն առանց փաթեթավորման հացի վերաբերյալ, համաձայն որի առանց փաթեթավորման հացի իրացումը կատարվում է տեղեկատվական թերթիկի առկայության դեպքում, որտեղ պետք է նշված լինեն՝
- պատրաստողի անվանումն ու հասցեն,
- հացատեսակի անվանումը,
- վառարանից հանելու ժամը, իրացման ժամկետը,
- էներգետիկ արժեքը,
- 100գ հացի մեջ սպիտակուցի, յուղի և ածխաջրերի պարունակությունը,
- սահմանված ստանդարտի նշագիրը,
- տեղեկություններ սերտիֆիկացման մասին:
Նշվեց նաև այն, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել սպառողի շփումը չփաթեթավորված հացի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկման առաջնային թեմա էր հանդիսանում նաև սուպերմարկետներում խոհարարական արտադրանքի (աղցանների, տաք ուտեստի և այլ) արտադրման ժամկետների և հիգիենայի նկատմամբ խիստ հսկողությունը հենց սուպերմարկետների կողմից:
Քննարկման մասնակիցները գոհունակություն հայտնեցին հանդիպման արդյունքների վերաբերյալ:
