Ի կատարումն ս.թ. օգոստոսի 14-ի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Ա.Բախչագուլյանի N 174-Ա հրամանի՝ օգոստոսի 20-26-ը իրականացվել է սահմանային պետական վերահսկողություն, որի արդյունքում արձանագրվել է հետևյալը՝

  • Իտալիայից Հայաստան ներկրվող 2.205կգ զտաքաշով շոկոլադի տեսականին ռեժիմի խախտման հետևանքով հալվել է և կորցրել ապրանքային տեսքը: Տնտեսավարող սուբյեկտը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ` բեռը ոչնչացնելու համար:
  • «Զվարթնոց» օդանավակայանով Իտալիայից Հայաստան է ներմուծվել «Burrata Abbasciano» ապրանքանիշի 13,5 կգ պանիր: Նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյուքներով նմուշներում հայտնաբերվել էԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների թույլատրված մակարդակի գերազանցում: Կատարվում են խմբաքանակի ոչնչացման փաստաթղթերի նախապատրաստական ձևակերպումներ: