ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի օգոստոսի 31-ի N 215-Ա հրամանի դրույթների համաձայն՝ ք.Երևան, Հաղթանակի 6/17 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում իրականացվել է ստուգում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում ջնարապատ պանրիկը մանրէաբանական ցուցանիշներով (խմորասունկ, բորբոսասունկ), չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-ն որոշման պահանջներին:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել նշված արտադրատեսակը՝ մինչև նշված խախտումների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ավարտը: