Ս.թ. նոյեմբերի 8-ին Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն են ներկրվել տավարի տոտեր՝ 48.541կգ մաքուր քաշով: Բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Բավրայի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է ՀՀ ներմուծող բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից կատարվել է բեռի զննում և նմուշառում: Փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, և զգայաբանական հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ փորձանմուշները նեխած են և ամբողջովին հալվելուց հետո տհաճ նեխահոտություն ունեն: