2012 թվականի սեպտեմբերի 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել համային հավելում և սննդային ներկանյութ, ծագման երկիրը՝ Իտալիա և ԱՄՆ: «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից բեռի զննման ժամանակ պարզվել է, որ 9,0 կգ համային հավելումների և 8,8 կգ սննդային ներկանյութերի պիտանիության ժամկետները լրացած են: