Ս.թ. դեկտեմբերի 12-ին կայացավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կազմակերպված և սննդամթերքի անվտանգության համակարգի հզորացման գործողությունների ծրագրին նվիրված դոնոր համաժողով: Համաժողովի նպատակն էր՝ դոնոր հանրության ներգրավումը սննդամթեքի անվտանգության համակարգի հզորացման ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման գործում:

Համաժողովին ներկաների շարքում էին սննդամթերքի անվտանգության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` Համաշխարհային բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Պարենի համաշխարհային կազմակերպությունը, ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը, Եվրամիության պատվիրակությունը, ինչպես նաև Եվրամիության անդամ-պետությունների դիվանագիտական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Համաժողովին ողջյունի խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Ռազմավարության գործողությունների ծրագրի, արդեն իսկ իրականացված միջոցառումների և նպատակների ամփոփ նկարագրով հանդես եկավ ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, որը նշեց, որ ռազմավարությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման հիմնական ուղղությունները՝ ելնելով Եվրոպական Միության անդամ պետությունների լավագույն փորձից։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին ոլորտային զեկույցներ՝ ռազմավարության ծրագրին համապատասխան: Համաժողովն ամփոփվեց քննարկումներով: