Ս.թ. դեկտեմբերի 12-ից 13-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ, OIE) կողմից կազմակերպված սեմինար «Պետականորեն լիազորված անասնաբուժական մարմիններ» թեմայով: Սեմինարին մասնակցել է նաև Ծառայության աշխատակազմի ռիսկերի կառավարման վարչության անասնաբուժական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արա Պողոսյանը: Նա, օրակարգի համաձայն, հանդես է եկել զեկույցով, որը  մեծ հետաքրքրության և հավանության է արժանացել կազմակերպիչների ու մասնակից երկրների ներկայացուցիչների կողմից: