ՀՀ կառավարության աջակցությամբ և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ 2012թ. լույս տեսավ «Բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող միջազգային և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի ձեռնարկը», որը ներառում է բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ﬕջազգային բոլոր այն օրենքները, իրավական ակտերը, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության բուսասանիտարիայի ոլորտը ﬕջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպելուն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, Ե., 2012 թ., 271 էջ:

Ձեռնարկը կազմեցին՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազﬕ բուսասանիտարիայի տեսչության պետի տեղակալ Գուրգեն Խաչատրյանը (նախագծի հեղինակ), ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազﬕ ռիսկերի կառավարման վարչության բուսասանիտարական ռիսկերի կառավարման բաժնի պետ Մերուժան Թարզյանը (նախագծի հեղինակ), ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազﬕ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը (խորհրդական), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արմենակ Տեր-Գրիգորյանը (խորհրդական) և ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազﬕ ռիսկերի կառավարման վարչության բուսասանիտարական ռիսկերի կառավարման բաժնի մասնագետ Մերի Շիշմանյանը (խմբագիր):

Ձեռնարկը նախատեսված է բույսերի և բուսական արտադրանքների արտադրություն, իրացում, փոխադրում, ներմուծում, վերամշակում, պահեստավորում, արտահանում կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ոլորտի գործունեությունը համակարգողների և հարակից ճյուղերի մասնագետների համար:

Ձեռնարկի կարևորությունը ﬔծ է, քանի որ այն հանդես է գալիս ի նպաստ գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև տեղական և ﬕջպետական առևտրային հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանը, կայուն հարաբերությունների հաստատմանը:

Այսօրինակ ձեռնարկն առաջինն է բուսասանիտարիայի բնագավառում, և այն ուղեցույց է հանդիսանում ոլորտը կարգավորող մասնագետների համար` դարձնելով նրանց աշխատանքը համակարգված և արդյունավետ:

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՌՆԱՐԿ pdf

MANUAL ON INTERNATIONAL STANDARDS AND LEGISLATION OF THE REPUBLIC OF ARMENIA FOR PHYTOSANITARY AREA

РУКОВОДСТВО ПО МЕЖДУНАРОДНЫМ СТАНДАРТАМ И ЗАКОНОДАТЕЛЬСТВУ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ В ОБЛАСТИ ФИТОСАНИТАРИИ