Ներկայացվում է 2012 թվականի ընթացքում սահմանային պետական հսկողության ժամանակ արձանագրված Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերաբերյալ ներքոնշյալ տեղեկատվությունը:
2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է 133.248.781,20 կգ սննդամթերք և կենդանական ծագման մթերք. ձևակերպվել է 6.239 հատ ձևաթուղթ:
2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել են 897.204.060,50 կգ բույսեր և բուսական ծագման մթերք. ձևակերպվել է 5.231 հատ ձևաթուղթ:
2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտահանվել են 5,394,373.90 կգ բույսեր և բուսական ծագման մթերք. ձևակերպվել է 2.981 հատ ձևաթուղթ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային պետական վերահսկողության ժամանակ 2012 թվականին բեռների զննման արդյունքում արձանագրվել է խախտման 14 դեպք, և բեռների ներմուծումը չի թույլատրվել: