Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական համատեղ հանձնաժողովը հիմնվել է համաձայն 2010թ. մարտի 12-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ» Համաձայնագրի:
Հանձնաժողովի համանախագահներն են` հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, լեհական կողմից` Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը 2013 ապրիլի 23-ից 26-ը ք.Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում կայացավ հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ամփոփեցին նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, քննարկեցին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության և մաքսային ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, երկու երկրների միջև ապրանքների և ծառայությունների առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի միջև միջմարզային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները ստորագրեցին համապատասխան արձանագրություն, որում ամրագրվեցին նիստի ընթացքում ընդունված որոշումները, ինչպես նաև լեհական պատվիրակության կազմում ընդգրկված ԼՀ բույսերի պաշտպանության և սերմնաբուծության պետական տեսչության գլխավոր տեսուչի տեղակալ Դարիուշ Վիրաշկայի և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանի կողմից ստորագրվեց Ծառայության բուսասանիտարիայի տեսչության եւ ԼՀ բույսերի պաշտպանության և սերմնաբուծության պետական տեսչության միջև համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին նամակ:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները ստորագրեցին համապատասխան արձանագրություն, որում ամրագրվեցին նիստի ընթացքում ընդունված որոշումները: