ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն2013թ. մայիսի 16-ին և 17-ին ՀՀ տարածքում գործող բոլոր թռչնաբուծական ֆաբրիկաներում Ծառայության մարզային կառույցների տեսուչների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ: Արձանագրվել է, որ թռչնաֆաբրիկաներում անկումների տեսակարար կշիռը նորմայի սահմաններում է, և ինֆեկցիոն հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել: Ուստի լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հանրապետությունում արձանագրվել են անկումների և հիվանդությունների մեծաքանակ դեպքեր, իրականությանը չի համապատասխանում: