nikoyan-tarzyan2013 թվականի մայիսի 14-ից 17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացավ սեմինար «Վնասակար օրգանիզմների մասին ծանուցում և բուսասանիտարական ինֆորմացիայի փոխանակում» թեմայով

Սեմինարը կազմակերպվել էր ԲՊԲՊԵԿ/ՊԳԿ կողմից, որի ժամանակ քննարկվեցին բուսասանիտարիայի բնագավառին վերաբերող միջազգային չափորոշիչները (ԲՄՄՉ):

Մասնակցում էին Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Եվրասիական միության ներկայացուցիչները:

Մասնակիցներն ունկնդրեցին «ԲՊԲՊԵԿ-ը և նրա գործունեությունը», «ՊԳԿ-ի գործունեությունը սերմանյութի և տնկանյութի վերաբերյալ», «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության Միջազգային համաձայնագիրը և բուսասանիտարական միջոցառումների Միջազգային չափորոշիչները», «Վնասակար օրգանիզմների մասին ծանուցումը՝ համաձայն ԲՄՄՉ 17-ի», «Վնասակար օրգանիզմների վերահսկումը՝ ըստ ԲՄՄՉ 6-ի» և մի շարք այլ թեմաներով զեկույցներ:

Սեմինարի ընթացքում հայկական կողմի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են ԲՄՄՉ-ների մասին քննարկումների և հանդես եկել մեկնաբանություններով: Նշվել է, որ 2012 թվականի 2-րդ կիսամյակից մինչ այժմ բուսասանիտարիայի ոլորտին առնչվող 34 չափորոշիչներից մեր երկրում արդեն մոտարկվել են թվով 8-ը (թիվ 2, 4, 6, 8, 9, 11, 13 և 15-ը), իսկ 2-ը մոտարկման գործընթացում են:

Բացի այդ, մեր պատվիրակությունը պաշտոնապես քննարկել է ՀՀ-ից արտահանվող բուսասանիտարական նշանակության բեռների նկատմամբ արհեստական խոչընդոտների վերացման հարցը՝ մատնանշելով վերջերս առանց հիմնավորման Վրաստանի կողմից ՀՀ-ից արտահանվող կարտոֆիլի խմբաքանակի հետվերադարձման փաստը:

Ներկայացվել է նաև զեկույց՝ Ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին, այդ թվում՝ ԵՄ օրենսդրությունը ՀՀ օրենսդրությանը մոտարկելու ուղղությամբ տարված աշխատանքների մասին: Զեկույցն արժանացավ բարձր գնահատականի:

Սեմինարի արդյունքում մասնակից-երկրները ծանոթացան վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքում ծանուցման, վնասակար օրգանիզմների կարգավիճակի որոշման, դրանց վերացման, վնասակար օրգանիզմների ցանկի, ինչպես նաև բուսասանիտարական տեղեկատվության փոխանակման ընթացակարգերին: