ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն2013 թվականի մայիսի 24-30-ը Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի է ունեցել 5 գլուխ հորթի անկում: Անկած հորթերից վերցված նմուշը ուղարկվել է լաբորատոր փորձաքննության:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կենդանիների մոտ ախտորոշվել են թեյլերյոզ և պաստերելյոզ հիվանդությունները: Նշված հիվանդությունները մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դասին չեն պատկանում և բուժելի են: Նշված հիվանդություններով հիվանդ՝ սպանդի կամ հարկադիր մորթի ենթարկված կենդանիների մսեղիքը առանց սահմանափակումների ենթակա է օգտագործման: Այնուամենայնիվ, հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով Ծառայությունը տվել է հրահանգ՝ իրականացնելու անհրաժեշտ անասնահամաճարակային միջոցառումները:

Անկած կենդանիների մսեղիքը չի շուկայահանվել և օգտագործվել է որպես կենդանակեր: