Ինչպես նշել էին ավելի վաղ, 2013 թվականի հունիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Հագվի համայնքում տեղի էր ունեցել 11 գլուխ խոզի անկում: Անկած խոզերից վերցված ախտաբանաանատոմիական նմուշը Ծառայության աշխատակիցների կողմից ուղարկվել էր լաբորատոր փորձաքննության:
Փորձաքննության նախնական արդյունքներով նմուշում ախտորոշվել էպաստերելյոզ հիվանդություն: Այժմ պատրաստ են նաև փորձաքննության վերջնական արդյունքները, և պաստերելյոզի ախտորոշումը հաստատվել է:
Ի պատասխան լրատվամիջոցներում առկա՝ 19-20.06.2013թ. հրապարակումների՝ նշենք, որ ինչպես Հագվի համայնքում, այնպես էլ ՀՀ մյուս համայնքներում խոզերի անկման նոր դեպքեր չեն գրանցվել: