Ս.թ. հուլիսի 13-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կազմակերպվել է հանդիպում ձուկ-ձկնամթերք, խեցգետին արտահանող կազմակերպությունների և այն կազմակերպությունների հետ, որոնք դիմել են արտահանողների ցուցակում ընդգրկվելու համար, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ: Հանդիպումը նախաձեռնվել էր Ծառայության կողմից՝ ելնելով ՀՀ-ից Մաքսային միության երկրներ (Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն) ձուկ-ձկնամթերքի և խեցգետնի արտահանման գործընթացում տեղի ունեցած որոշ փոփոխություններից:Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ Արթուր Մելիքյանը, ձկնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ, «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ, «Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ, «Բիգամա-Ֆռուտ» «ՀՌՀԱ» ՍՊԸ, «ԳՈՍ» ՍՊԸ, «Դիմիտրի» ՍՊԸ, «Կոնստանտին և քույրեր» ՍՊԸ, «ՌԱՊՍ»ՍՊԸ, «Յունիֆիշ» ՍՊԸ, «Էկոֆիշ թրեյդ» ՍՊԸ, «Իշխան Արարատ» ՍՊԸ, «Արտ-Բախ-Յունիան» ՍՊԸ, «Էմի ֆիշ» ՍՊԸ, «Մխչյան ֆիշ» ՍՊԸ, «ՔԻՆԳՍ» ՍՊԸ, «Էլֆաարմ» ՍՊԸ, Ա/Ձ Գուրգեն Թունյան, Ա/Ձ Կարեն Ստեփանյան, «ԳՈԼԴԵՆԿՐՈՈՒ» ՍՊԸ, Ա/Ձ Հենրիկ Գրիգորյան, «ՅՈՒԲԵՐ» ՍՊԸ, «Ռոյալ Սթոուն» ՍՊԸ, «Գոս Ֆիշ» ՍՊԸ: Հանդիպման նպատակը Ռուսաստանի Դաշնություն խեցգետին, ձուկ և ձկնա¬մթերք արտահանող և ռեեստրում գրանցվող կազմակերպությունների գործունեության ժամանակ առաջացող խնդիրների լուծման ուղիների քննարկումն էր, ինչպես նաև ՀՀ-ից Եվրոպական միության անդամ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման հնարավորությունների քննարկումը:

Ծառայության պետի կողմից ներկայացվեցին նոր մոտեցումներ, լսվեցին նաև տեսավարողներին հուզող հարցերը, առաջարկությունները: Որոշվեց, ելնելով Մաքսային միության հրամանի դրույթներից, իրականացնել տեսչական ուսումնասիրություններ: Համատեղ որոշում կայացվեց ձկնաբուծական ձեռնարկություններում Ծառայության մասնագետների կողմից իրականացնել Մաքսային միության համատեղ ստուգման հրամանից բխող ուսումնասիրություններ, որից հետո արդյունքները կամփոփվեն և համապատասխան կարգով կներկայացվեն Մաքսային միություն:

Ծառայության կողմից առաջարկվեց ներկաների հետ համատեղ կազմել ուսումնասիրությունների միջոցառումների իրականացման ժամանակացույցը, որը հավանության արժանացավ հանդիպմանը ներկաների կողմից: