Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակությունը ս.թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 7-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:
Պատվիրակությունը գլխավորում էր Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Այցելության ընթացքում Ծառայության աշխատակիցների խումբը մասնակցեց երկշաբաթյա տեսական և պրակտիկ դասընթացների:
Ծառայության աշխատակիցները մանրամասն փորձագիտական կարծիք ստացան սննդի անվտանգության հետ առնչվող ՀՀ օրենսդրության ինչպես նաև հնարավոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
Պատվիրակության անդամներն այցելեցին Լոս Անջելեսում ՀՀ Հյուպատոսություն և հանդիպում ունեցան Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին:
Պատվիրակությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Անդրանիկ Բաղդասարյանի հետ միասին, այցելեց նաև Սակրամենթո, որտեղ պաշտոնական հանդիպում ունեցավ նահանգի Սննդամթերքի անվտանգության ծառայության տնօրեն Անեթ Ջոնզի և, Կաթի և կաթնամթերքի անվտանգության բաժանմունքի պետ Սթիվեն Բիմի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը համաձայնվեցին մշակել երկու ծառայությունների միջև համագործակցության ծրագիր:
Այցելությունը հովանավորել էր Կալիֆոռնիայում գործող «Գարուն» կաթնամթերք արտադրող ընկերության սեփականտեր, ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը:
Խմբագրված է՝ 25.09.2013թ.