Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակումներում տեղ գտած ենթադրություններին՝ հայտնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար պրն. Ս.Կարապետյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ պրն. Ա.Բախչագուլյանը գտնվում են լավ աշխատանքային հարաբերություններում, արդյունավետ համագործակցում են միմյանց հետ, և նրանց միջև առկա կոնֆլիկտների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է սահմանային հսկողությանը, ապա այն իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Սահմանային հսկողության տեսակներն են՝ սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական:

Միայն սանիտարական հսկողության պարագայում է կասեցվում բեռի տնօրինումը՝ մինչև լաբորատոր փորձաքննություն իրականացնելը: Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սահմանային անցման կետում կենդանիների և բույսերի զննման միջոցով: ՀՀ սահմանային անցման կետերում տեղակայված են բուսասանիտարական լաբորատորիաներ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ներ է դրվել ռիսկի վրա հիմնված հսկողության համակարգ, և Ծառայությունն ունի բավարար կարողություն և կամք՝ իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները: