ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն2013 թվականի հոկտեմբերի 26-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել սիբիրյան խոց հիվանդությամբ կասկածվող հիվանդ:

Ծառայության համապատասխան մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց, որ վարակման աղբյուրը մսեղիքի հետ շփվելն է, և անմիջապես ճշտվեց խանութի գտնվելու վայրը: Ծառայության մասնագետները մեկնեցին մսի իրացման կետ, կասեցվեց առկա մսեղիքի ողջ խմբաքանակը, կատարվեց նմուշառում և նմուշներն ուղարկվեցին «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ՝ սիբիրախտ հիվանդության նկատմամբ փորձաքննություն իրականացնելու նպատակով: Ծառայության մասնագետները պարզեցին մսեղիքի ծագման վայրը, տեղում իրականացվեցին հակաանասնահամաճարակային միջոցառումներ` (կենդանիների գլխաքանակի հաշվառում, կլինիկական զննում, ջերմաչափում), ինչպես նաև կատարվեց արյան նմուշառում՝ պարզելու սիբիրախտ հիվանդության նկատմամբ կենդանիների հետպատվաստային վարակամերժությունը:

Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ: