ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն2013 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից մսի իրացման կետից«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ՝ ներկայացված մսեղիքի և ներքին օրգանների նմուշներըսիբիրախտ հիվանդության նկատմամբ անասնաբուժական փորձաքննության՝ մանրէաբանական – մանրադիտակային, շիճուկաբանական (պրեցիպիտացիայի ռեակցիայով), ինչպես նաև մոլեկուլյար (ՊՇՌ-ով), հետազոտություններով տվել են բացասական արդյունք (չի հայտնաբերվել):

Այն վայրում, որտեղ իրականացվել էր կենդանու սպանդը, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների արդյունքում մինչ օրս հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել, կենդանիներից վերցված արյան նմուշների փորձաքննությունից պարզվել է, որ կենդանիները ստացել էին հակասիբիրախտային պատվաստանյութ: