2013 թվականի հոկտեմբերի 26-ին Բագրատաշենի մաքսային կետով Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել Թուրքական «Marsa Yagsan. Vetic» ընկերության «ONA» մարգարին՝ 21564 կգ քաշով, որից հոկտեմբերի 28-ին կատարվել է նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պղնձի քանակը նորմայից բարձր է, և ապրանքի ներմուծումն արգելվել է: