IMG_85152014թ փետրվարի 12-13-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագյուլյանը, Ծառայության աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում են ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակության հետ։

ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակության այցելությունը կրում էր հիմնականում խորհրդատվական և ուսուցողական բնույթ՝ փորձի փոխանակման միջոցով:

Քննարկվեցին մի շարք ոլորտային հարցեր և պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար փոխայցելություններ կազմակերպելու և սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության ոլորտներում համագործակցելու վերաբերյալ:

Հայաստանյան գործընկերները պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու և աջակցելու թե՛ խորհրդատվական, թե՛ գործնական առումով: