ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունԻ կատարումն Ծառայության պետի 2014 թվականի ապրիլի 1-ի N 229-Ա հրամանի, շուկայահանված «Չանախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրության մածունի անվտանգության ու որակի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով սույն թվականի ապրիլի 1-ից 2-ը իրականացվեց դիտարկում:

Դիտարկման արդյունքում «Չանախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված մածնի մակնշման և պահման պայմանների անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Դիտարկումը կատարվել է՝ հիմք ընդունելով մակնշման պահանջների խախտման վերաբերյալ քաղաքացուց ստացված ահազանգը:

Ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և հասարակական կազմակերպություններին խախտումներ նկատելու դեպքում առանց վարանելու, անմիջապես տեղյակ պահել Ծառայությանը, որպեսզի ուսումնասիրությունները և դիտարկումներն իրականացվեն հնարավորինս արագ՝ «տաք հետքերով»: Հիշեցնում ենք կապի միջոցները՝

  • «Թեժ գիծ»՝ 010 206040, ամեն աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00,
  • Էլեկտրոնային փոստի հասցե՝ ssfs@ssfs.am, շուրջօրյա: