«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերք, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող, վերամշակող, ներմուծող, ինչպես նաև իրացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ հանրային սննդի կազմակերպությունները, պարտավոր են իրենց կողմից կատարվող գործառնությունների մասին տեղեկատվություն տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ ք.Երևան Կոմիտասի 49/2 հասցեով` թղթային տարբերակով կամ առցանց՝ լրացնելով կայքի«ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» բաժնի ձևաթուղթը: Ընդ որում, վերոնշյալ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո գործառնություններ սկսող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են տեղեկատվությունը տրամադրել մինչև գործառնություններ սկսելը:
Սխալ կամ թերի տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև պահանջվող տեղեկատվությունը ժամանակին չտրամադրելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-րդ հոդվածի համաձայն՝ 100.000 ՀՀ դրամի չափով:
Մանրամասների համար զանգահարեք (010)20 60 40 :