«Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստի քրեական գործի նյութի նախապատրաստման շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների հետ կապված:
ՍԱՊԾ պետի հրամանով «Էդվարդ Մխիթարյան» Ա/Ձ-ում իրականացվում է ստուգում: Ստուգման ընթացքում իրականացվել է նմուշառում, և նմուշը տրվել է փորձաքննության: Ստուգման ավարտից հետո Ծառայությունը կհրապարակի փորձաքննության արդյունքները:
Տեղեկացնենք, որ «Էդվարդ Մխիթարյան» Ա/Ձ Ծառայությունում գրանցված չէ, և այս մասով հարուցվել է վարչական վարույթ: