IMG_1592Ս.թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կայացել է հանդիպում ԱՄՆ Ֆլորիդա նահանգի գյուղատնտեսության և սպառողների սպասարկման վարչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ դոկտոր Թիֆֆանի Միլլեր Օնիֆեյդի հետ, ով հրավիրվել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Օրենսդրական ոլորտի մասնագետների ծրագրի շրջանակներում: Այցի նպատակն էր Հայաստանում և Ֆլորիդայում սննդամթերքի անվտանգության համակարգերի համագործակցության խթանումը, ինչպես նաև տեղեկատվության և փորձի փոխանակումը:

Օրակարգն ընդգրկում էր սննդամթերքի անվտանգության համակարգի ներկայացում Հայաստանում, Ֆլորիդա նահանգում և Հայաստանում գործող համակարգերի համեմատություն, քննարկումներ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայութան պետ պարոն Աբրամ Բախչագուլյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և համառոտ ներկայացրեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խնդիրները և մարտահրավերները:

Դոկտոր Թիֆֆանի Միլլեր Օնիֆեյդը շնորհակալություն հայտնեց ընձեռած այցի հնարավորության համար և ներկայացրեց Ֆլորիդայում սննդամթերքի անվտանգության համակարգը` շեշտադրելով հանրային առողջությունը պաշտպանելու համար ռիսկի վերլուծության ենթակառուցվածքի վրա հիմնված պրակտիկան և բարելավված հաղորդակցման համար` տեխնոլոգիաների առաջընթացը: Նա անդրադարձավ նաև ԱՄՆ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացող խնդիրներին և Սննդամթերքի անվտանգության արդիականացման ակտին:

Այնուհետև Ծառայության աշխատակազմի մի շարք շտորաբաժանումներ հակիրճ ներկայացրեցին իրենց ստորաբաժանման հիմնական գործառույթները և գործունեությունը, որին հաջորդեց հարց և պատասխան:

[fusion_images picture_size=”fixed” autoplay=”no” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/10/IMG_1503-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/10/IMG_1495-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/10/IMG_1455-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/10/IMG_1529-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/10/IMG_1552-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/10/IMG_1578-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/10/IMG_1585-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/10/IMG_1588-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/10/IMG_1611-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/10/IMG_1514-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/10/IMG_1519-300×225.jpg” alt=””/][/fusion_images]