Արձագանքելով 2014թ. հոկտեմբերի 14-ին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությանն այն մասին, որ hոկտեմբերի 14-ին, ժամը 19.47-ին Վանաձորի թիվ 1 ԲԿ-ի հերթապահ բժիշկ Հայրապետյանից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 14 շենքի բնակչուհի՝ 1955 թ. ծնված Գալյա Գրիգորյանը, Ծառայության աշխատակիցները այցելել են բժշկական կենտրոն և ճշտել հանգամանքները. պարզվել է, որ վերոնշյալ քաղաքացին թունավորվել է անտառից հավաքված, փորձաքննություն չանցած սունկ օգտագործելու արդյունքում: