2014թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, պետի տեղակալներ Հովհաննես Հայրապետյանը և Լուսինե Դավթյանը մասնակցեցին «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ-2014» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որին ներկա էր Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառումը բացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիսավոր խոսքով: Նա ողջունեց ներկաներին և ընդգծեց միջոցառման կարևորությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որից հետո Նախագահը շրջեց տաղավարներով, ծանոթացավ տեղական արտադրանքին և ՀՀ մարզերից ներկայացված գյուղատնտեսական մթերքին: