2014 թվականի հոկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի միջև՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի առաջարկով քննարկվել են հետևյալ հարցերը՝
- ՀՀ ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկի ընդլայնումը՝ ներառելով արտահանման հնարավորություն ունեցող նոր կազմակերպություններ,
- ՀՀ մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ՌԴ շուկա արտահանելու հնարավորությունների համաձայնեցումը և դրանից բխող հետագա գործողությունները,
- միասնական անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տպագրման և կիրառման գործընթացները,
- միասնական ավտոմատացված էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը, համակարգի սպասարկմանն ու ուսուցմանն առնչվող հարցեր, ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության համապատասխան ստորաբաժանումներում ՍԱՊԾ մասնագետների ուսուցման դասընթացների կազմակերպումը:
Իր հերթին Սերգեյ Դանկվերտը նշել է հայ-ռուսական առևտրային հարաբերությունների կայուն զարգացման, մասնավորապես վերջին տարիներին Հայաստանից Ռուսաստան ձկնամթեքի արտահանման ծավալների զգալիորեն աճի մասին: Առաջարկվել է ուժեղացնել սահմանային հսկողությունը՝ բացառելով մաքսանենգ ճանապարհով բեռների ներմուծումը, որը հատկապես ակտիվացել է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների կիրառումից հետո: Ինչպես նաև նշել է, որ անհրաժեշտ է համատեղ պայքարել կենդանիների այնպիսի վտանգավոր հիվանդությունների դեմ, ինչպիսիք են խոզերի աֆրիկական ժանտախտը և դաբաղը:
Հանդիպման վերջում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:
[fusion_images picture_size=”fixed” autoplay=”no” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2015/09/3-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2015/09/7-300×225.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2015/09/8-300×226.jpg” alt=””/][/fusion_images]