2014 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշել է, որ ՀՀ-ում այս պահին ներմուծված ձու չկա: «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է դիմել 16 տնտեսավարող սուբյեկտ` ձու ներմուծելու նպատակով: Մեր կողմից վերլուծվել են բոլորի կարողությունները, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձուն համարվում է բարձր ռիսկայնություն ունեցող արագ փչացող սննդամթերք՝ նախապատվությունը տրվել է հետևյալ տեղական արտադրողներին՝ «Արաքս» ՓԲԸ, «Արզնի» ԲԲԸ, «Լուսակերտ» ՍՊԸ և «Աշտարակ Ձու» ՍՊԸ: Ընտրված ընկերություններն ունեն համապատասխան սարք-սարքավարումներ, սառնարանային տնտեսություն, մասնագիտացված մեքենաներ և իրացման ցանց»,- ասել է Հովհաննես Մկրտչյանը: Նա վստահեցրել է, որ ներկրում իրականացնելու թույլտվություն ստացած ընկերությունները կարող են ներկրում իրականացնել միայն այն դեպքում, եթե ձվի շուկայում պահանջարկ առաջանա:
Notice: Undefined index: icl_language in /web/snund.am/www/wp-content/plugins/wpml-string-translation/classes/widgets/wp-widget-text-icl.php on line 20