Եվրասիական տնտեսական միության հետ անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետևանքներ: Օրենսդրական դաշտի փոփոխությունները վերաբերում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշներին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և ապրանքների գրանցմանը: Ոլորտի փոփոխությունների վերաբերյալ տեղեկացվածություն ապահովելու և հայաստանյան արտահանողների մուտքը ԵՏՄ անդամ երկրների շուկաներ հեշտացնելու նպատակով Ձեզ ենք ներկայացնում այն իրավական ակտերը, որոնց ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ:
Իրավական ակտերին ծանոթացեք՝ հետևելով ստորև ներկայացված հղումներին՝
Մինչև ս.թ. դեկտեմբերի 19-ը երրորդ երկրների ռեեստրում խնդրում ենք գրանցել ԵՏՄ-ի տարածքից դուրս արտադրող, վերամշակող կամ պահեստավորող այն կազմակերպությունները և ներմուծվող արտադրանքը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի, որոնցից իրականացնում եք (պատրաստվում եք իրականացնել) ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի որոշման հավելված 1-ում նշված ապրանքատեսակներից որևէ մեկի ներմուծում:
Գրանցման ձևանմուշը և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հարցերի դեպքում զանգահարեք 010 206040 կամ հղեք Ձեր հարցը էլ.փոստով՝ law@ssfs.am հասցեով: