Ս.թ. նոյեմբերի 18-ից 20-ը Իտալիայի Պարմա քաղաքում տեղի է ունեցել ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի կողմից կազմակերպված համաժողով «Սննդամթերքի անվտանգությունը Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի համատեքստում» թեմայով:
Համաժողովի նպատակն էր խթանել տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունը Եվրոպական հարևանության երկրների և ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի միջև, ինչպես նաև ԵՀՔ երկրների ներկայացուցիչներին ներկայացնել ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի դերն ու գործունեությունը:
ՍԱՊԾ պետի տեղակալ Լուսինե Դավթյանը և աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը մասնակցել են սույն համաժողովին: