a_ghazՂրղզստանի Հանրապետությունում ԵՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի անասնաբուժության ոլորտում պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ այս օրերին համատեղ ստուգումներ են անցկացվում:

2015 թվականի փետրվարի 16-27-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ու չորս երկրներից ժամանած 18 մասնագետներ Ղրղզստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում միասնական ստուգումներ են իրականացնում հինգ ուղղություններով: Ստուգում են այն կազմակերպությունները, որոնք հեռանկարում ծրագրում են միս-մսամթերք արտահանել, գնահատում են հանրապետությունում անասնահամաճարակային ռիսկերը և դրանց դեմ պայքարի կամ կանխարգելման արդյունավետությունը, ուսումնասիրում լաբորատոր ցանցի աշխատանքը և սահմանային կետերում տեխնիկական հագեցվածության վիճակը, ինչպես նաև՝ անասնաբուժական դեղամիջոցների վերահսկման գործընթացը:ra_pm

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների անասնաբուժության լիազոր մարմինների ներկայացուցիչները այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ են ունեցել, քննարկել անասնաբուժության ոլորտում ստանդարտների ներդաշնակեցման հարցը: Պատվիրակները հանդիպում են ունեցել նաև Ղրղզստանի վարչապետի Ջոոմարդ Օտորբաեւի հետ եւ քննարկվել Ղրղզստանի Հանրապետության ԵՏՄ-ին անդամակցության հարցը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների կառավարություններին, կառույցներին ու փորձագետներին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ԵՏՄ-ին անդամակցելու ճանապարհին մասնագիտական ու հետևողական աջակցության համար:

Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսից ու Ղազախստանից ժամանած մասնագետները համատեղ ստուգումներ կիրականացնեն մինչեւ փետրվարի 27-ը: