ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարությունից ահազանգ է ստացել, համաձայն որի բրուցելոզով վարակված հիվանդներ են գտնվում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բժշկական կենտրոնում:
Ահազանգն ստանալուց անմիջապես հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչներն այցելեն են բ/կ, զրուցել անձնակազմի հետ և ճշտել, որ այսօրվա դրությամբ բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է: Տեսուչները հիվանդներից պարզել են, որ բոլորն աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում, որը գտնվում է Կապան քաղաքի վարչական տարածքում և իրականացրել է մանր եղջերավոր կենդանիների մորթ: Այս պահի դրությամբ սպանդանոցը չի աշխատում:
Ներկայումս փորձ է արվում կապ հաստատելու բոլոր նրանց հետ, ովքեր աշխատել են տվյալ սպանդանոցում, և ուղղորդելու բուժզննության:
Ծառայության կողմից աշխատանքներ են կատարվում պարզելու համար, թե արդյո՞ք սպանդանոցն է վարակի աղբյուրը և որոնք են բրուցելոզի վարակի ներթափանցման ուղիները:
Աշխատանքներն ընթացքի մեջ են, և արդյունքների մասին Ծառայությունը լրացուցիչ կտեղեկացնի: