2015 թվականի մարտի 23-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության և «Մեկ պատուհան, մեկ կանգառ» համակարգի ներդրման կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետում փորձարկվող «Մեկ պատուհան, մեկ կանգառ» հայեցակարգի ընթացքը, քննարկվեցին երկուստեք հետաքրքրող հարցեր:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա քայլերի, մասնավորապես հայեցակարգին տնտեսավարողներին ծանոթացնելու, ինչպես նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ՍՀԿ տեսուչներին ուսուցանման գործընթաց կազմակերպելու վերաբերյալ: