Մարտի 26-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Համաշխարհային բանկի գյուղատնտեսական ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանի, Համաշխարհային բանկի միջազգային ֆինանսական կորպորացիայի սննդի անվտանգության փորձագետ Արա Կարապետյանի, ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանի և նույն հիմնարկի կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության ենթաբաղադրիչների համակարգող Սոնա Ծառուկյանի հետ:
Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և Համաշխարհային բանկին` սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների համար, որից հետո քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից և ԳԾԻԳ-ի համակարգմամբ ոլորտում իրականացվող առկա ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները: