Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 3-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի է ունեցել ՎԱՎԿԿՀ (HACCP) աուդիտի ուսուցում ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի պետական համալսարանի դասախոս Քենեթ Մքմիլինի դասախոսությամբ՝ կազմակերպված CARD հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև կատարելագործել պետական տեսուչների մասնագիտական կարողությունները:
Ուսուցմանը մասնակցել են ծառայության աշխատակազմի աշխատակիցները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներ: Ուսուցումը բաղկացած էր երկու մասից՝ թեորիա և պրակտիկա: Ընդ որում, պրակտիկ մասն անցկացվեց «Դուստր Մելանիա» կաթնամթերքի արտադրամասում, որտեղ մասնակիցները ծանոթացան արտադրական պրոցեսին՝ միևնույն ժամանակ հնարավորություն ունենալով ինքնուրույն անցկացնել ՎԱՎԿԿՀ (HACCP) աուդիտ: