Հանրային քննարկման անցկացման նպատակով կանոնակարգող ազդեցության գնահատման ընթացակարգերի շրջանակում տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման վարչությունը համաձայն Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի 2014թ. դեկտեմբերի 23-ի № 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային Կանոնակարգի 156 կետի՝ տեղեկացնում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի տեղեկատվական և հեռահաղորդակցության «Ինտերնետ» ցանցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Արտադրանքների պետական գրանցման՝ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող, վկայականների միասնական ձևի և դրա ձակերպման կանոնների հաստատման մասին» (այսուհետ՝ միասնական ձևի նախագիծ) և «Արտադրանքների պետական գրանցման՝ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող, վկայականների միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի հաստատման մասին» (այսուհետ՝ որոշման նախագիծ) որոշումների նախագծերի և դրանց վերաբերյալ փաստաթղթերի տեղադրման մասին` պատրաստված տեխնիկական կանոնակարգման ոլորտում Եվրասիական տնտեսական միության գործող պայմանաիրավական բազային համաձայն:
Հղումները՝ ստորև.
https://docs.eaeunion.org/ru-ru/Pages/DisplayRIA.aspx?s=e1f13d1d-5914-465c-835f-2aa3762eddda&w=9260b414-defe-45cc-88a3-eb5c73238076&l=d70984cf-725d-4790-9b12-19604c34148c&EntityID=27
և https://docs.eaeunion.org/ru-ru/Pages/DisplayRIA.aspx?s=e1f13d1d-5914-465c-835f-2aa3762eddda&w=9260b414-defe-45cc-88a3-eb5c73238076&l=d70984cf-725d-4790-9b12-19604c34148c&EntityID=22
Միասնական ձևի նախագծի և կարգի նախագծի հանրային քննարկման վերջնաժամկետն է 2015թ. մայիսի 2-ը:
Միասնական ձևի նախագծի և կարգի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ընդունվում են մինչև հանրային քննարկման ավարտը, ինչպես գրավոր, այնպես էլ թղթային տարբերակով՝ որոշման նախագծի վերաբերյալ հարցաթերթիկի լրացման միջոցով, ուղարկելով այն՝ 115114, ք. Մոսկվա, Լետնիկովսկայա փողոց, տ. 2, կառույց 1, կառույց 2, հասցեով ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով ուղարկելով՝ dept_techregulation@eecommission.org: