Հուլիսի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ-ում Կանադայի դեսպանատան գյուղատնտեսական խորհրդատու Լես Կոմորի գլխավորած պատվիրակության հետ: Հայաստան այցելության նպատակն է Հայաստանի և Կանադայի միջև կենդանական ծագման մթերքի առևտրային համագործակցության խթանումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Կանադայից ՀՀ կենդանական ծագման մթերքների ներմուծման խնդիրներին, ՀՀ-ում գործող անասնաբուժական պահանջներին, քննարկվել է ՀՀ ներմուծող կենդանական ծագման մթերքի արտադրությամբ զբաղվող Կանադայի տնտեսավարողների ցանկը, ինչպես նաև Կանադայից Հայաստան անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման ժամանակ տրամադրվող անասնաբուժական սերտիֆիկատների համապատասխանեցման խնդիրը:

Գործընկերների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս բանակցությունները շարունակել, գտնել համագործակցության նոր եզրեր: