ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ
ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 631-Ն որոշմամբ և հանդիսանում է «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ:
Կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
- կենդանիների հիվանդությունների այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների լաբորատոր ախտորոշման սահմանում,
- կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի փորձաքննության կազմակերպում,
- սերոմոնիթորինգի իրականացում,
- շիճուկաբանական հետազոտությունների իրականացում,
- Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտանաբերում:
«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ին թույլատրվել է իրականացնել ձեռնարակատիրական գործունեության հետևյալ տեսակները`
- կենդանական և բուսական ծագում ունեցող մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում,
- լաբորատոր և այլ մեթոդներով կենդանիների հիվանդությունների ախտորոշում,
- մանրէաբանական, շիճուկաբանական, թունաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների իրականացում,
- գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում,
- իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկրվող և արտահանվող բույսերի, բույսերի պաշտպանության միջոցների, բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքների, կարգավորող առարկաների լաբորատոր փորձաքննություն:
Կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում /10 մարզ և 38 տարածաշրջան/: Գլխամասը գտնվում է Երևանում` Էրեբունի 12 հասցեում: Կան նաև բուսասանիտարական նախնական ախտորոշման կետեր Բագրատաշենի և Բավրայի սահմանային հսկիչ կետերում: Կազմակերպությունը բաժանվում է երեք լաբորատորիաների` անասնաբուժական, բուսասանիտարական և սննդամթերքի անվտանգության հետազոտությունների:
«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի անասնաբուժական, սննդի անվտանգության հետազոտությունների լաբորատորիաները հավատարմագրվել են ՀՀ էկոնոմիկայի «Հավատարմագրման ազգային մարմին» Պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ՀՍՏ ԻՍՕ/ԻԵԿ 17025-2005 ստանդարտի և եվրասիական տնտեսական միության պահանջների համաձայն:
«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը ընդհանուր հիմունքներով մասնակցում է լիազոր մարմնի կողմից պարբերաբար հայտարարվող սննդամթերքի, գյուղատնտեսական, վայրի, ընտանի կենդանիների հիվանդությունների ախտորոշման և բույսերի պաշտպանության լաբորատոր փորձաքննությունների մրցույթների և այլ լաբորատորիաների հետ համատեղ իրականացնում է որակի և անվտանգության ցուցանիշների փորձաքննություն:
Անասնաբուժական հետազոտությունների լաբորատորիայի բաժիններում իրականացվում են բոլոր տեսակի ընտանի և վայրի կենդանիների, թռչունների, ձկների, մեղուների ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների հայտնաբերում շիճուկաբանական, մանրէաբանական, իմմունոֆլութեսցենտային և մոլեկուլյար հետազոտությունների միջոցով, քիմիաթունաբանական հետազոտություններ, գյուղատնտեսական և վայրի կենդանիների ու թռչունների դիահերձում:
Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան իրականացնում է սննդամթերքի անվտանգության ցուցանիշների հետազոտություններ ըստ բաժինների: Փորձերն իրականցվում են գերճշգրիտ սարքավորումներով (GC-MS-MS, LC-MS-MS, AAS, HPLC, իոնային քրոմաըոգրաֆներ և այլն): Իրականացվում են պարենային հումքի, կենդանական և բուսական ծագման սննդամթերքի և կերերի լաբորատոր փորձարկումներ հետևյալ ցուցանիշների նկատմամբ՝ թունավոր տարրեր, թունաքիմիկատներ, միկոտոքսիններ, հակաբիոտիկներ: Հանրապետությունում եզակի սարքերի լրակազմի օգնությամբ իրականացվում է նաև ալկոհոլային արտադրանքի հետազոտություն:
Սննդամթերքի և հումքի մանրէաբանական անվտանգության ցուցանիշները որոշվում են Եվրասիական Տնտեսական Միության կողմից հաստատված դասական մեթոդով:
Կատարվում են նաև սնդամթերքի, հումքի, ջրի ֆիզիկաքիմիական ցուցանիշների հետազոտություններ, որոնք իրականցվում են հումքի և արտադրանքի որակի որոշման և կեղծիքների բացահայտման նպատակով:
- Բուսասանիտարական հետազոտությունների լաբորատորիան իրականացնում է հանրապետություն ներկրվող, արտահանվող, ինչպես նաև ՀՀ տարածքում բույսերի, բուսական արտադրանքի կարանտին վնասակար օրգանիզմների հնարավոր ներթափանցման վտանգի վերլուծություն (ՎՕՎՎ)՝ միջատաբանական, բուսաախտաբանական, հելմինթոլոգիական և մոլախոտաբանական փորձաքննությունների միջոցով: Դրա հետ մեկտեղ կատարվում է թունաքիմիկատներում ակտիվ բաղադրիչի քանակական որոշում և նույնականացում՝ գազ-քրոմատոգրաֆիկ, բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիայի, ինֆրակարմիր սպեկտրոմետրիկ և տիտրացիոն եղանակներով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Մարզային կառույցներ – Կենտրոնի 10 մարզային, 27 տարածաշրջանային կառույցներն իրականացնում են նախնական ախտորոշումներ դիահերձման, մանրադիտարկման, իսկ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդությունը՝ Ռոզ Բենգալ փորձի միջոցով:
Սահմանային հսկիչ կետերում կատարվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծած բուսական արտադրանքի մանրադիտակային հետազոտություններ վնասատու կարանտին օրգանիզմների նկատմամբ:
Վերջին շրջանում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը մի շարք ծրագրերի շրջանակներում դոնոր-կազմակերպությունների կողմից (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ Պաշտպանության դեպանտամենտի վտանգների նվազեցման գործակալություն, Հունաստանի կառավարություն, ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպություն, GIZ, PTB) համալրվել է գերճշգրիտ սարք-սարքավորումներով և աշխատանքային միջոցներով: Տվյալ համագործակցությունը թույլ է տալիս ապահովել կազմակերպության մասնագետների շարունակական վերապատրաստումների գործընթացը միջազգային ճանաչում ունեցող լաբորատոր կենտրոններում:
Վերը նշված սարքավորումները հանդիսանում են ՀՀ-ում պետական համակարգի համար եզակի, ինչը հեշտացնում և արագացնում է մթերքի և հումքի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը` ինչպես Եվրասիական Տնտեսական Միության, այնպես էլ Եվրոպական Միության նորմատիվ պահանջների համապատասխան: ՌԴ-ի կողմից օգնության այդ փաթեթային ծրագիրը նախատեսվում է ավարտել 2017 թվականի դեկտեմբերին` համալրելով «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական կառոյցի սարքավորումներն առկա երեք ուղղություներով, ինչպես նաև մարզային կենտրոնները` կենդանիների հիվանդությունների ախտորոշման մասով: ԱՄՆ Պաշտպանության դեպանտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից /DTRA/ մոտենում է ավարտին նոր անասնաբուժական լաբորատորիայի մասնաշենքի կառուցումը, որը նույնպես թույլ կտա իրականացնել հիվանդությունների ավելի լայն շրջանակի ախտորոշում` Կենդանիների առողջության համաշխարային կազմակերպության, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված այլ պահաջներին համապատասխան:
Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է կենդանիների հիվանդությունների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) և վարակների ախտորոշման ու մշտադիտարկման գործընթացների նկատմամբ ռեֆերենտ լաբորատորիա:
+374 10 45-40-31, +374 10 45-38-41
laboratory@ssfs.am, vetlab.armenia@gmail.com
Պաշտոնական կայք՝ armlab.am